24.11.2024
ԱԺ-ն կողմ է ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ վարկային ֆինանսավորմանը
prev Նախորդ նորություն

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Իշխող Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության անդամ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը կազատվի մաքսատուրքից:


Կառավարությունը մտադիր է բավարարել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:


Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներկրվելու են տրիկոտաժե գործվածքներ, սինթետիկ, ռետինե, նայլոնից թելեր, առաձգական ժապավեն և այլն:


Ընդ որում, նշված արտադրատեսակներից և ոչ մեկը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ պատճառաբանությամբ, որ դրանք չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Փոխարենը ապրանքները ներմուծվում են հիմնականում Թուրքիայից, իսկ դրան չնչին մասը՝ Ուզբեկստանից: