21.04.2025
Կա հստակ անհրաժեշտություն՝ ամուր պահել առաջնագիծը. Վիգեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Պայթյուն Երեւանի կենտրոնում. կա 9 վիրավոր, 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պայթյունը տեղի է ունեցել «Քինգ Բուրգերում», տուժել է 3 երեխա:


Նախնական տեղեկություններով, 7 վիրավոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վիրավոր երեխաները երկուսն են:


Պայթել է գարեջրի ճնշումը պահող բալոնը, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:





Մամուլ. ՌԴ-ն երրորդ վարկը կտա ՀՀ-ին՝ «Իսկանդեր»-ների նոր խմբաքանակ գնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար