Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Ինչպես հայտնում Հարավային ռազմական շրջանից, նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձարացումն է:
«Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության և Գյումրիում ռազմական կայազորում օբյեկտների պահպանության համար ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: «Անձնակազմը կստանա հատուկ տեխնիկա և կզինվի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով»,- ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից և զինվորներից:
Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչև ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաև ռազմական ոստիկանության ևս մի ստորաբաժանում ձևավորել Երևանի ռազմական կայազորում: