27.11.2024
Ադրբեջանը զարգացնում է իրանական Աստարա կայարանը
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը Կեմերովոյում հրդեհի կապակցությամբ ցավակցել է Դմիտրի Մեդվեդեւին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.


«Խորապես ցնցված եմ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել:


Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում:


Ողբերգական այս ծանր պահին խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:


Հիշեցնենք, որ ՌԴ-ի Կեմերովոյի շրջանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրեդի հետեւանքով զոհվել է 53 մարդ, կան տասնյակ վիրավորներ: