28.11.2024
Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի ու Արցախի ԱԳՆ-ները խորհրդակցել են եւ կոնկրետ պայմանավորվածությունների հասել

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։


Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և նախանշել փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:


Խորհրդակցությունների շրջանակներում Աշոտ Հովակիմյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։


Արցախի արտգործնախարարը գոհունակությամբ է նշել երկու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և կարևորել նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը՝ արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համաձայնեցված քաղաքականության վարման և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման տեսանկյունից։