26.11.2024
Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովում նավթի համատեղ արդյունահանումը
prev Նախորդ նորություն

Գարեգին երկրորդը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:


«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու առիթով», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:


«Ձեր անվիճելի հաղթանակն ընտրություններում ակնհայտ վկայությունն է այն բացառիկ վստահության, որ Ռուսաստանի բարեպաշտ ժողովուրդն ունի ինչպես Ձեր անձի և համակողմանի գործունեության, այնպես և հայրենիքի հետագա զարգացման, պայծառացման և բարօրության, միջազգային հարթակում Ռուսաստանի Դաշնության դերակատարության Ձեր տեսլականի նկատմամբ», - գրել է Վեհափառը:


«Հայտնի է Ձեզ, թե ինչպիսի հարգանք և սեր է տածում հայ ժողովուրդը Ձեր և Ռուսաստանի նկատմամբ. զգացումներ` փորձված դարավոր եղբայրությամբ և վկայված այսօրվա դաշնակցության, գործընկերության և համագործակցության սերտ կապերով: Ուրախ ենք արձանագրել այն հոգածությունը, խնամքն ու ուշադրությունը, որ ՌԴ իշխանությունները, Ձեր անձնական մասնակցությամբ, դրսևորում են հայկական փյուռքի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հանդեպ», - ասված է ուղերձում: