27.11.2024
Վրաստանի վարչապետը Հայաստան այցից հետո այսօր կմեկնի Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Թուրք գործարարներն ԱՄՆ–ում լոբբի են ձևավորում

Թուրք–ամերիկյան գործարարների ասոցիացիան(TABA-AmCham) նախատեսում է թուրքական լոբբի ստեղծել ԱՄՆ–ում։ Այդ մասին հայտարարել է TABA-AmCham–ի ղեկավար Ալի Օսման Աքաթը։

Նա նշել է, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ–ում Թուրքիայի շահերի սպասարկման համար։ Ըստ նրա, ԱՄՆ–ում կան շատ լոբբի կառույցներ, իսկ ԱՄՆ–ում շատ ընկերությունների ղեկավարներ ազգությամբ թուրքեր են ու անհրաժեշտ է նրանց համախմբել։

Նա հավելել է, որ նախորդ տարի թուրքական արտահանումն ԱՄՆ կազմել է 7.5 միլիարդ, ներկրումը` 8,5 միլիարդ դոլար։