2.08.2025
Բաքուն խախտել է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունները․ Տիգրան Բալայան
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը Հայաստան այցից հետո այսօր կմեկնի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր, մարտի 12-ին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան։


Վրաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարը, խորհրդարանի փոխխոսնակը, Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը և արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդականը։


Նշվում է, որ Բաքվում Կվիրիկաշվիլին հանդիպում է ունենալու Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, անցկացվելու են ընդլայնված կազմով բանակցություններ։


Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Երևանում էր մարտի 2-ին։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետը ժամանել էր Հայաստան եւ հանդիպել ՀՀ քաղաքական ղեկավարությա հետ։

Թուրք գործարարներն ԱՄՆ–ում լոբբի են ձևավորում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան