27.11.2024
Տնտեսագետ. Ադրբեջանի ոչ նավթային հատվածը պետք է դուրս գա Վրաստանի շուկա
prev Նախորդ նորություն

Բաքուն խախտել է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունները․ Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ-ի մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով մարտի 12-17-ն Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն: