27.11.2024
Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին տեղեկություն է տարածվել. Փաստաթուղթ կստորագրվի
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Ադրբեջանի ոչ նավթային հատվածը պետք է դուրս գա Վրաստանի շուկա

Վերջին տարիներին Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսական կապերը շատ արդյունավետ զարգանում են ու դրա համար առկա են օբյեկտիվ պատճառներ։ Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Նատիկ Ջաֆարլին։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր կայցելի Բաքու ու կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ։
Նա նշել է, որ Ադրբեջանը Վրաստան է առաքում հիմնականում էներգակիրներ` նավթամթերք, սակայն Վրաստանից ստանում է պատրաստի արտադրանք։

Նրա խոսքով, Ադրբեջանի ոչ նավթային հատվածը նույնպես պետք է դուրս գա ու տեղ գտնի վրացական շուկայում։