Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին տեղեկություն է տարածվել. Փաստաթուղթ կստորագրվի
Ես տեղեկություններ ունեմ, որ հնարավոր է ստորագրվի Մոսկվան Երևանի կապող երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին փաստաթուղթ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին, փոխանցում է resonancedaily.com–ը։
«Ես նկատի ունեմ, որ հանրության թիկունքում կարող է ստարգերվել Մոսկվա–Երևան երկաթգծային հաղորդակցության մեկնարկի մասին փաստաթուղթ։ Դա իրոք վտանգներ պարունակող նախագիծ է և ժամանակն է, որ մենք գնահատենք, թե արդյոք անհրաժեշտ է, թե ոչ թույլ տալ ռուսական գնացքներին անցնել մեր տարածքով»,– նշել է նա։
Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական երկաթուղային զորքերը սկսել են աբխազական երկաթգծի`Օչամչիրային մինչև Ինգուրի հատվածի մաքրման աշխատանքները։ Այդ մասին հայտարարել էր աբխազական երկաթգծի փոխտնօրեն Իգոր Մարգանիան։
Վերջերս Վրաստանի ԱԳՆ–ն պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը մոնիթորինգ կիրականացնի ՌԴ–ի, Վրաստանի ու ՀՀ–ի միջև բեռնափոխադրումների ժամանակ, որոնք իրականացվելու են Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով։
Նշենք, որ Աբխազիայով տարանցիկ փոխադրումներն ենթադրում են նաև երկաթուղու շարժ Վրաստանի ու ՌԴ–ի միջև, այսինքն ՌԴ–ՀՀ երկաթգծային հաղորդակցության վերականգնում։