27.11.2024
Թուրք գործարարներն ԱՄՆ–ում լոբբի են ձևավորում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է Ս-400 մատակարարման պայմանագրի իրականացումը

Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի իրականացումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Պայմանագիրը կնքված է, այն իրագործվում է: Թուրքական կողմը միշտ էլ ցանկություն է հայտնել արագացնել գորընթացը, եւ մենք ընդառաջ կգնանք նրանց»,- ասել է Կոժինը:

Նա նշել է, որ ռուսական զինատեսակի մատակարարումը Թուրքիա կմեկնարկի արդեն 2020 թվականին:

Ավելի վաղ ՌԴ «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ՝ 2,5 միլիարդ դոլարով: Առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. սկզբից: