11.09.2026
Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետի կհանգեցնի
prev Նախորդ նորություն

Մերձավորարևելյան քաոս. ԱՄՆ-ը Էրդողանին ներքաշում է մահացու խաղի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սկսել է իր համար շատ ռիսկային և վտանգավոր խաղ՝ համարձակվելով փաստացի ռազմական գործողություն սկսել Քրդական բանվորական կուսակցության դեմ: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Էրդողանին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո և այժմ, ամենայն հավանականությամբ, նոր ընտրություններ են նշանակվելու: Էրդողանի "Արդարություն և զարգացում" կուսակցությունում մասնատում է հասունանում, նախագահի բազմաթիվ ազդեցիկ կողմնակիցները դեմ են Ֆեթուլահ Գյուլենի հետ հարաբերությունների վատթարացմանը: Դա և նախկին նախագահ Աբդուլահ Գյուլն է և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Էրդողանի համար իրավիճակն նաև վատթարացրել է այն, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը հավաքել է սպասվածից շատ ձայներ:Էրդողանը չի կարողացել համակերպվել իր դիրքերի թուլացման և քրդական գործոնի ուժեղացման հետ: Իսկ Սուրուչի ահաբեկչությունը և Արևմուտքի կողմից ճնշումները միայն կրակի մեջ յուղ են լցրել»,-նշել է Հացպանյանը:

Փորձագետի կարծիքով, այժմ Էրդողանը կփորձի մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել. չեզոքացնել Քրդական աշխատավորական կուսակցությանը և միաժամանակ պայքարել "Իսլամական պետության" դեմ, սակայն դեռևս ամենակտիվը թուրքական բանակը գործում է Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ինչն իր հերթին ազատում է "Իսլամական պետության" ձեռքերը: Հացպանյանը նաև նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության դաշտային հրամանատարները, ամենայն հավանականությամբ ձեռք է քաշել Աբդուլահ Օջալանից, որը իր պատիժն է կրում Իմրալ կղզում: Դժվար թե այժմ Թուրքիայի նախագահը կարողանա նրանք ստիպել վայր դնել զենքերը՝ նրանց դատարկ խոստումներ տալով:

«Սակայն, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, մեծամասամբ կախված է ԱՄՆ-ից: Ակնհայտ է, որ միայն նրանց է ձեռնտու այդ մերձավորարևելյան խառնաշփոթը»,- նշել է փորձագետ և հավելել, որ որոշակի պահին Վաշինգտոնի կարող է ուղղակի «ազատվել» Էրդողանից:

Տարածաշրջանային քաոսում Վաշինգտոնի ձեռքն է տեսնում նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

«ԱՄՆ-ին ձեռնտու է ցանկացած հակամարտություն Մերձավոր Արևելքում: Քանի դեռ տարածաշրջանի ժողովուրդները ոչնչացնում են միմյանց՝ թուրքերը քրդերին, շիաները՝ սունիներին, Մերձավոր Արևելքում անհնար է խոշոր քաղաքակրթական-պետական կառույցի ձևավորումը, որը կկարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել և իրական մարտահրավեր նետել ԱՄՆ-ի տարածաշրջանին, իրական մարտահրավեր, այլ ոչ թե միայն խոսքերով, ինչպես դա անում է "Իսլամական պետությունը": Դրա համար Վաշինգտոնն իրեն առանձնապես չի ծանրաբեռնում "Իսլամական պետության" դեմ պայքարով»,-նշել է Սոտնիչենկոն մեր հետ զրույցում:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա, ըստ Սոտնիչենկոյի, չնայած Քրդական բանվորական կուսակցության դիրքերին հասցվող հարվածներին, Էրդողանի հիմնական թիրախը մնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Եվ Անկարայի բոլոր գործողությունները այսպես թե այնպես ծառայելու են մեկ նպատակի՝Ասադի տապալմանը:Իսկ քրդական գործոնը իր վրա է սևեռում սիրիական առաջնորդի հակառակորդի զգալի ուժերն ու ռեսուրսները:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի հարաբերությունները "Իսլամական պետության" հետ Սոտնիչենկոն գնահատում է որպես սառը չեզոքություն: Նա կարծում է, որ թուրքերը երբեք չեն գնա ուղիղ, անգամ գաղտնի համաձայնության "Իսլամական պետության" հետ: «Օգտագործելով տարածաշրջանային քաոսը` Թուրքիան այժմ կփորձի հաշիվները լուծել բոլոր հակառակորդների հետ՝ Ասադի, քրդերի և "Իսլամական պետության"», - ընդգծել է արևելագետը:
Զեկույց. Իրանի հետ համաձայնագիրը կակտիվացնի համագործակցությունը Հարավային Կովկասի հետ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ