4.12.2024
Էրդողանը չի բացառում Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին աղետի կհանգեցնի

ՆԱՏՕ-ի ընդլայնումը Վրաստանի և Ուկրաինայի հաշվին կարող է աղետալի հետևանքներ ունենալ եվրոպական աշխարհամասի համար: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է Российская газета-ն:

«Ցանկացած քաղաքական խաղ Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ հղի է ամենալուրջ, ամենախորը աշխարհաքաղաքական հետևանքներով ամբողջ Եվրոպայի համար»,-նշել է Գրուշկոն:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:

Գրուշկոն ընդգծել է, որ Ուկրաինայի համար դաշինքին անդամակցելը դրական հեռանկարներ չի խոստանում: Նրա խոսքով, Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կբաժանի ոչ միայն Եվրոպան, այլ ուկրաինական հասարակությունը:

Գրուշկոն հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմամբ, այլ ստեղծում է ամենաթողության տեսիլք: