24.11.2024
Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է
prev Նախորդ նորություն

Տեղեկատվություն կա, որ դեղատոմսերը դեղատների դեմը գրում տալիս են. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխվում է:


Նշենք, որ այս ամսվա 1-ից մի շարք դեղեր դեղատները վաճառում էին բացառապես դեղատոմսով, որն իրարանցում էր առաջացրել քաղաքացիների շրջանում: «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- կառավարության որոշումը պարզաբանեց առողջապահության փոխնախարարը:


Վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ հաջորդ հարցին անդրադառնալը, արձագանքեց դեղատոմսով դեղեր գնելու գործընթացում առկա խառնաշփոթին: «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»,- նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: