2.09.2024
Մամուլի տեսություն. ՀՀԿ խմբակցության գործարար թևի ներկայացուցիչները խուճապի մեջ են
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Հայաստանի տնտեսությունը հոգևարքի մեջ է առանց ռուբլու արժեզրկման

Ռուբլու արժեզրկման նոր փուլը Հայաստանում տանգնապ է առաջացրել, ինչը կապված է մասնավոր տրանսֆերտների փոխանցման ծավալների նվազման հետ, որոնք հանրապետություն են գալիս հիմնականում ՌԴ-ից:

Նախօրեին առավոտը ռուբլին սկսել է կտրուկ արժեզրկվել և օրվա վերջին դոլարի փոխարժեքը հասնում էր 60 ռուբլու: Այս տարվա հունվարից դա ռուսականդ արժույթի առաջին այդքան մեծ տատանումն էր:

Պետք է նշել, որ առանց այդ էլ, ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները 2015թ.-ի հունվար-մայիս ամիսներին նվազել են 39,9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով մոտ 296,1 միլիոն դոլար: Ռուբլու միջին փոխարժեքը Հայաստանում այժմ կազմում է 8,70 դրամ:

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, ռուբլու այսօրվա արժեզրկումը Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ երկրի տնտեսությունը առանց այդ էլ գտնվում է հոգևարքի վիճակում:

«Հայաստանի համար ռուբլու արժեզրկումը կամ արժևորումը, ինչպես մահացածին տրամադրվող օգնություն: Եվ ամենաողբերգական այն է, որ երկրի իշխանությունները վաղուց համակերպվել են դրա հետ: Նրանք ոչինչ չեն անում իրավիճակի որևէ առողջացման համար: Միակ կանխատեսումը այն է, որ փոխանցումների նվազումը կհանգեցնի բնակչության կենսամակարդակի վատթարացման և երկրից բնակչության արտագաղթին: Պետք է նշեմ, որ միգրացիայի տեմպերը արդեն այժմ մեր ազգային անվտանգության սպառնալիք են ներկայացնում»,-նշել է փորձագետ VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:

Մեկնաբանելով արժութային շուկայում ստեղծված իրավիճակը՝ Եգոր Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջազգային առևտրի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կնոբելը մեր հետ զրույցում հայտարարեց, որ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կախված է նավթի գներից, որոնք այժմ ոչ ոք չի կարող կանխատեսել:

ԿԲ-ի քաղաքականությունը նվազագույն ազդեցություն է թողնում փոխարժեքի վրա, քանի որ Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է իրականացնում: Եվ չի ծախսելու ռեզերվները դրա համար:

«Վերջին շրջանում ԿԲ-ն ամեն օր գնել է 200 միլիոն դոլար՝ ռեզերվները լրացնելու համար, այժմ նա չեղյալ է հայտարարել այդ լրացումները, որպեսզի լրացուցիչ ռուբլիներ չնետի դեպի շուկա: Հուսով եմ, որ դա թույլ կտա պահպանել 60 ռուբլու փոխարժեքը: Թե ինչպես կզարգանա իրավիճակը, ամբողջովին կախված է նավթի գների դինամիկայից», - նշել է Կնոբելը:

Փորձագետը ԿԲ-ի քաղաքականությունը ճիշտ է համարում, քանի որ արժույթի ինտերվենցիան թույլատրել կլիներ առևտրային ցուցիչների կարճաժամկետ տատանումների դեպքում՝ նախկին մակարդակին վերադարձի սպասումներով պայմանավորված: Դեռևս չկան նախադրյալներ, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին: «Եթե ԿԲ արժութային ինտերվենցիաներ իրականացներ, ապա որոշակի պահին ռեզերվները կավարտվեին և տեղի կունենար ռուբլու անկում: Այժմ դա չի լինի»,-նշել է տնտեսագետը:
Մամուլի տեսություն. Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի աճեն
Հաջորդ նորություն next