24.11.2024
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին
prev Նախորդ նորություն

«Ելք»-ը ծրագրում է փողոցային պայքա՞ր. Փաշինյանը սպասում է ՀՀԿ-ականների որոշմանը

Այն ժամանակ, երբ ես կհայտարարեմ, որ սկսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց, այդ գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում: Տվյալ դեպքում՝  ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած է լինելու և ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ իշխանափոխության համար մեկ շաբաթը լիովին բավարար է:


Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ իշխանափոխություն հնարավոր է միայն ժողովրդի կամարտահայտության դեպքում, իսկ եթե այն լինի, ապա շատ կարճ ժամանակ է պետք դա իրականություն դարձնելու համար: 


Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այս պահին որոշում չունեն՝ փողոցային պայքար կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը լինի ՀՀ վարչապետի թեկնածուն.


«Օրենսդրական փոփոխությունները, Հանրապետական կուսակցության անդամների հայտարարությունները հուշում են, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Ես Ազգային ժողովում հայտարարություն եմ արել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգայանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում և ՀՀԿ-ն դա չի հերքել, նաև օրենսդրական փոփոխություններն են հուշում այդ մասին, քանի որ երգիծական ժանրի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվել են ապրիլի 17: Բայց այս պահին որոշում չկա, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մեկ շաբաթվա ընթացքում»,- հավաստիացրեց նա: