Տնտեսությունից՝ դիվանագիտություն. Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը: Նա նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Մելքոնյանին ազատելու մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)», - ասված է հրամանագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: