26.11.2024
Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը
prev Նախորդ նորություն

Դեմարշ․ Թուրքիան ցեղասպանության բանաձեւի պատճառով ԱԳՆ է կանչել Նիդերլանդների դիվանագետին

Ներդերլանդենրի ու Թուրքիայի միջեւ առանց այլ էլ խարխուլ հարաբերությունները վերստին լարվել են։ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի ընդունած երկու բանաձեւրի ընդունման պատճառով Թուրքիայի ԱԳՆ կանչվել Անկարայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը։


Ինչպես հայտնում է РИА Новости-ին, վկայակոչելով թուրքական Daily Sabah-ը, Թուրքիայում Նիդերլանդենրի ներկայացուցիչների պալատի քայլն անվանել են կողմնակալ եւ քաղաքականացված։


Նիդեռլանդների խորհրդարանը փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձև է ընդունել։ Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդեռլանդների՝ 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով այսուհետ պարտադրվելու է Նիդեռլանդների կառավարությանը առնվազն հինգ տարին մեկ անգամ նախարարի մակարդակով ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:


Ընդունված որոշումը առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը, որի հարաբերությունները Նիդերլանդների հետ առանց այն էլ լարված են։ «Մենք Նիդեռլանդների քաղաքական գործիչներին հորդորում ենք վերանայել Թուրքիայի հանդեպ կողմնակալ վերաբերմունքն ու չքաղաքականացնել պատմությունը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյի գրավոր հայտարարության մեջ։


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես արձագանքել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` նշելով, որ Նիդեռլանդների խորհրդարանն այս քայլով վերահավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։


Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական լարվածություն սկսվել էր դեռեւս 2017 թվականի մարտի 9-ին: Արդյունքում երկու երկները ժամանակավորապես դադարեցրել էին դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական լարվածության առաջացման պատճառ հանդիսացավ այն, որ Նիդերլանդների կառավարությունը թույլ չտվեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող օդանավի մուտքը երկրի տարածք, ովքեր պատրաստվում էին հանդիպել երկրի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ՝ քարոզելու ապրիլին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեն:


Օդանավում այդ պահին եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Բացի այդ, Նիդերլանդների կառավարությունը երկրում գտնվող Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային խնդրել է լքել երկիրը: Ի պատասխան, Թուրքիայում Persona Non Grata է հայտարարվել Նիդերլանդների դեսպանը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոլանդացիներին անվանել է «ֆաշիստներ» և «նացիզմի հետևորդներ»:


Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռիուտեն իր հերթին մեղադրել է Էրդողանին «պատմության կեղծարարության մեջ» և պահանջել, որ նա պաշտոնական ներողություն խնդրի: