3.05.2025
Դեմարշ․ Թուրքիան ցեղասպանության բանաձեւի պատճառով ԱԳՆ է կանչել Նիդերլանդների դիվանագետին
prev Նախորդ նորություն

Թուրք նախարար. Անկարան ու Բաքուն կարող են հրաժարվել դոլարից

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են երկկողմ առևտրում անցում կատարել ազգային արժույթի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։

Ըստ նրա, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները համապատասխան հանձնարարություններն են տվել երկրների ԿԲ–ներին։

Նա կարևորել է ԲԹԿ–ի, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան և այլ համատեղ նախագծերը։

Նրա խոսքով, այժմ քննարկման փուլում է երկու երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Անդրադառնալով Նախիջևանի և Թուրքիայի կապերին նա նշել է, որ Նախիջևանում արտադրվող բոլոր ապրանքներն ազատ վաճառվում են Թուրքիայում ու թուրքական լիրան կարող է օգտագործվել Նախիջևանի հետ երկկողմ առևտրում։

Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով