29.07.2025
Օրհան Փամուքը կոչ է արել Թուրքիային դադարել «բանտային քաղաքականությունը»
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը

«Վրացական մարշի» մասնակիցները Բաց հասարակության հիմնադրամ Վրաստանի գրասենյակի մոտ այրել են հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի խրտվիլակը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:


«Փառք ժողովրդին, մահ թշնամուն»,- վանկարկելով ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի հիմնադրամի գրասենյակ: Ակտիվիստները պահանջել են փակել Սորոսի հիմնադրամի գրասենյակը և արգելել բոլոր արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը: Նրանց խոսքով՝ պայքարելով հիմնադրամի դեմ նրանք պաշտպանում են վրաց երիտասարդությանը: 


Վերջերս «Վրացական մարշը» հայտարարել էր, որ կստեղծեն հատուկ ժողովրդական պահակախումբ, որը վերջ կդնի Վրաստանում օտարերկրացիների ամբարտավանությանը: 

Դեմարշ․ Թուրքիան ցեղասպանության բանաձեւի պատճառով ԱԳՆ է կանչել Նիդերլանդների դիվանագետին
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար