22.04.2025
Handelsblatt. Թեհրանը ցանկանում է «իրանացնել» Մերձավոր Արևելքը
prev Նախորդ նորություն

Սիրիական ազգային ուժերը մտել են Աֆրին

Սիրիական ազգային ուժերի ավտոշարասյունը բարեհաջող հասել է Աֆրին: Այս մասին հայտարարել է Աֆրինի ինքնապաշտպանական քրդական ուժերի պաշտոնական ներկացուցիչ Ռեյզան Հեդուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սիրիական ուժերը նահանջել են այն բանից հետո, երբ հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ։

«Էրդողանը ճանապարհային վատ ոստիկան է, ով հայտարարել է, որ կանգնեցրել է Աֆրին ուղեւորվող սիրիական ուժերի տեղաշարժը։ Այդ խոսքերը սխալ են, ուժերն արդեն Աֆրինում են»,- ասել է Հեդուն։

«Մենք 32 օր հետ ենք մղում թուրքական ագրեսիան։ Նրանք, միգուցե, առաջ են ընթացել մի շարք դիրքերում, սակայն ընդհանուր առմամբ ռազմական արշավն անհաջող է»,- հավելել է նա։

Դեմոկրատները ՌԴ «ջանքերի» դեմ պայքարի համար Կոնգրեսին կոչ են արել $300 մլն տրամադրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան