Դեմոկրատները ՌԴ «ջանքերի» դեմ պայքարի համար Կոնգրեսին կոչ են արել $300 մլն տրամադրել
Դեմոկրատների առաջնորդները Կոնգրեսին կոչ են արել Հետաքննությունների դաշնային բյուրոյին 300 միլիոն դոլար տրամադրել` «նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին Ռուսաստանի միջամտության ջանքերի դեմ պայքարելու համար», հաղորդում է Reuters-ը:
Վկայակոչելով հատուկ ծառայությունների նախազգուշացումներն այն մասին, որ առաջիկա ընտրոթյուններում ՌԴ-ն փորձում է ազդեցություն ունենալ, Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների աջաջնորդներ Չաք Շումերը եւ Նենսի Փելոսին խնդրել են մինչեւ սեպտեմբերի 30-ը կառավարության ֆինանսավորման օրինագծում լրացուցիչ միջոցներ ներառել:
«Այս լրացուցիչ ֆինանսավորումը պետք է ուղղված լինի ռեսուրսների եւ ուժերի ապահովմանը` ԱՄՆ-ում գործող թշնամական օտարերկրյա անձանց ազդեցության դեմ, հատկապես սոցիալական ցանցերի մեր հարթակներում աշխատող ռուսական մասնագետների դեմ», - նշել են նրանք: