24.11.2024
Թուրքիան սպառնում է Սիրիային պատերազմով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կախվածությունը սննդամթերքի ներկրումից աճել է

2018-ի հունվարին Ադրբեջանն արտերկրից գնել է $99,2 մլն ընդհանուր արժողությամբ սննդամթերք, ինչը 29,6%-ով ավելի է, քան 2017-ի նույն ժամանակահատվածում:

2018-ի հունվարին Ադրբեջանը ներկրել է ավելի քան 3.000 տոննա միս (1048 տոննայով ավելի, քան 2017-ի հունվարին), 673 տոննա կաթ (+423 տոննա), 1069 տոննա թեյ (+355 տոննա): Հունվարին արտերկրից գնվել է 121.500 տոննա ցորեն, ինչը 2 անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին, գրում է Contact.az-ը:

Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվարի համեմատ արտահանումն աճել է 29,1%-ով, ներկրումը՝ 53%-ով: Ընդ որում, արտահանման հիմնական ծավալը կազմել են նավթը (84,22%), նավթամթերքը (1,53%), բնական գազը (2,19%):

Ադրբեջանի արտաքին առևտրի դրական սալդոն 2018-ի հունվարին կազմել է $350 մլն 81,62 հազար, ինչը 1,3%-ով քիչ է 2017-ի հունվարի ցուցանիշից, գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»: