24.11.2024
Լավրովը կասկածում է, որ ԱՄՆ կոալիցիան պատրաստ է Սիրիայում պայքարել «Ան Նուսրայի» դեմ
prev Նախորդ նորություն

Թուրքիան սպառնում է Սիրիային պատերազմով

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռազմական գործողություններով է սպառնացել Սիրիայի բանակին, եթե վերջինս աջակցի քրդական կազմավորումներին Աֆրինում:

Ըստ թուրք նախարարի, Անկարան խնդիր չի տեսնում այն դեպքում, եթե Սիրիայի կառավարական զորքերը մաքրեն տարածքը քրդերի զինյալ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) մարտիկներից:

«Սակայն, եթե նրանք պաշտպանելու են քրդերին մեզանից, Թուրքիայից, ապա թուրք զինվորներին ոչ ոք չի կանգնեցնի...Դա այդպես է նաև Մանբիջի և Եփրատից դեպի արևելք ընկած տարածքների համար»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Lenta.ru-ն NTV հեռուստաալիքի վրա հղումով: