Լավրովը կասկածում է, որ ԱՄՆ կոալիցիան պատրաստ է Սիրիայում պայքարել «Ան Նուսրայի» դեմ
Ռուսաստանն աստիճանաբար ավելի շատ կասկածներ ունի, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան լրջորեն մտադիր է Սիրիայում պայքարել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես արդեն քանիցս ասել եմ, եւս մեկ անգամ կրկնեմ՝ մենք ավելի ու ավելի շատ փաստեր ունենք, որոնք թույլ են տալիս կասկածել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից մեր արեւմտյան գործընկերները պատրաստ են լրջորեն պայքարել «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ, չնայած այն ընդգրկված է բոլոր բանաձեւերում եւ Անվտանգության խորհրդի որոշմամբ ահաբեկչական կազմակերպություն է համարվում»,- ասել է Լավրովը:
««Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սադրանքները չեն դադարեցնում: Արեւելյան Գուտայից, մասնավորապես, գնդակոծում են Դամասկոսի բնակելի թաղամասերը, ներառյալ ռուսական դեսպանատունը, ռուսական առեւտրի ներկայացուցչությունը: Այդուհանդերձ, մեր արեւմտյան գործընկերները նախընտրում են աղմուկ բարձրացնել այդ 2 շրջանների շուրջ՝ Իդլիբի, Արեւելյան Գուտայի, ուղիղ չասելով, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Իսկ պատճառները սադրանքներն են, «Ջեբհաթ ան Նուսրայի» զինված սադրանքները»,- ընդգծել է նա: