25.11.2024
ՌԴ հետ համագործակցության դեպքում ԱՄՆ պատժամիջոցների վտանգը չափազանցվում է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վարչապետին չեն գոհացնում թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է  թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին և գործողություններին:


«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։ Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - նշել է վարչապետը։


Այդ նպատակով հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 2-ամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Վերջիններս 1-ամսյա ժամկետում կամփոփեն և կարձանագրեն առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:


Վարչապետն Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկել է 1-ամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:


«Այս վարկանիշում մենք անտրամաբանորեն հետ ենք ոչ միայն առկա վիճակի, այլև պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով», - ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ամփոփել նման վարկանիշները, կոնկրետ պատասխանատու նշանակել. «Որպեսզի վաղը չէ մյուս օրը հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում»: