25.11.2024
Մամուլ․ Հայաստանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների թիրախում
prev Նախորդ նորություն

Վալենտինա Մատվիենկոն բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:


Իր խոսքում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ դարավոր ավանդույթների վրա: Նշելով, որ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում իր ուրույն տեղն ունի խորհրդարանական գործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում արժեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ ոլորտային հանձնաժողովների դերը:


Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես ընդգծել է Միջխորհրդարանական միության շրջանակում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը:


Որպես կարեւոր եւ արդյունավետ ուղղություն` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջտարածաշրջանային փոխգործակցությունը` անհրաժեշտ համարելով ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:


ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն այսուհետ եւս կզարգանան գործընկերության եւ փոխադարձ վստահության մթնոլորտում:


ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը` համոզմունք հայտնելով, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: