25.11.2024
Թուրքիան առաջին օդային հարվածներն է հասցրել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը չի պաշտպանելու Իրանին՝ Իսրայելի հարվածի դեպքում

Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից Թեհրանի միջուկային օբյեկտների պաշտպանություն՝ իսրայելական բանակի հարձակման դեպքում: Այդ մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիսը:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցնյակի հետ կնքած համաձայնագիրը ենթադրում է Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցների փուլային չեղարկում Թեհրանի միջուկային պոտենցիալի կրաճատման դիմաց:

Կոնգրեսի լսումների ժամանակ, որտեղ քննարկվում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջերս ձեռք բերված համաձայնագիրը, Հանրապետական սենատոր Մարկո Ռուբին հարց է ուղղել, արդյոք պետք է ԱՄՆ-ը՝ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա օգնել Իրանին պաշտպանվել իսրայելի օդուժի հարձակումներից, ինչին Մոնիս պատասխանել է՝ ոչ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ցանկացած երկիր պետք է ջանքեր գործադրի իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար: Բացի այդ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը համակարգում է իր գործունեությունը Իսրայելի հետ: