25.11.2024
Թեհրանը պատրաստվում է անդամակցել ԱՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Թուրքիան առաջին օդային հարվածներն է հասցրել "Իսլամական պետությանը" Սիրիայի տարածքում

Թուրքիայի ռազմաօդային ուժերը առաջին անգամ հարված են հասցրել Սիրիայում "Իսլամական պետության" դիրքերին: Այդ մասին փոխանցում է Ռեյթերը՝հղում անելով թուրքական կառավարության ներկայացուցչին:

Թուրքիայում նախօրեին տեղի է ունեցել վերջին շրջանի ամենախոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 31 մարդ: Իշխանությունները կարծում են, որ դրա հետևում կանգնած է "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորումը: Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում 18-ամյա մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը քաղաքի մշակութային կենտրոնի մոտ:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն այդ ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան ահաբեկչությունից հետո կուժեղացնի անվտանգության միջոցառումներ Սիրիայի հետ սահմանին:

Նշվում է, որ ռազմաօդային ուժերի թիրախները գրոհայինների չորս օբյեկտներ են եղել: Օդային հարվածներ հասցնող կործանիչները գտնվում էին Թուրքիայի օդային տարածքում:

Բացի այդ, Թուրքիան համաձայնվել է ամերիկացի զինվորականներին իրենց տարածքը տրամադրել սիրիական սահմանի մոտ՝ "Իսլամական պետության" գրոհայիններին հարվածելու համար: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ինչպես նշում է պարբերականը, Ինջերլիքի օգտագործումը հանդիսանում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ավելի լայն համաձայնությունների մի մասը, որն ուղղված է "Իսլամական պետության" դեմ պայքարի նրանց համագործակցության խորացմանը, որը մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: