25.11.2024
Ադրբեջանը վերականգնում է արտահանումը Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով
prev Նախորդ նորություն

Թեհրանը պատրաստվում է անդամակցել ԱՀԿ-ին

Միջազգային միջնորդ վեցնյակի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից հետո Իրանը սկսել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքահորերի և առևտրի նախարար Մոհամմադ Նեմատզադեն՝ Վիեննայում կայացած Իրանի և ԵՄ-ի միջև ներդրումների և առևտրի համաժողովի ընթացքում, փոխանցում է EADaily-ն:

Նրա խոսքով, Իսլամական պետությունը հետաքրքրված է ԵՄ-ի ու կենտրոնականասիական երկրների հետ առևտրում արտոնություններով: «Իրանը նախապատրաստվում է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և մեկ քաղաքական խոչընդոտ այդ ճանապարհին հաղթահարված է»,-նշել է նա: Նրա խոսքով, Թեհրանը նույնպես շահագրգռված է ԵՄ-ի ու կենտրոնականասիական երկրների հետ առևտրում արտոնությունների ռեժիմի սահմանմամբ:

Նեմատզադեն նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանի շուկան լուրջ փոփոխությունների է ենթարկվել և երկիրն այլևս հետաքրքրված չէ սննամթերքի և մեքենաների միակողմանի ներկրմամբ: «Մենք հետաքրքրված ենք արտադրության, մեքենաշինության, արդյունավերության և այլ ոլորտներում համագործակցությամբ: Այդպիսի համատեղ ներդրումները կարող են վերաբերվել Իրանի ոչ միայն ներքին, այլ նաև ողջ տարածաշրջանային շուկային, որի բնակչությունը հասնում է 300 միլիոնի»,-նշել է նախարարը: