25.11.2024
Հայ-իրանական ո՞ր նախագիծը կյանքի կկոչվի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելիս. դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանն առաջիկայում կստանձնի ՀԱՊԿ-ում նախագահությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին: