Հայաստանը կկարողանա բեռներ տեղափոխել ՌԴ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով
Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության, որը ենթադրում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Սակայն այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում ասել է, որ համաձայնագիրը Թբիլիսիի շահերից է բխում:
«Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները, որոնք օգտագործում են մեր երկրի տարանցիկ ներուժը, կարող են օգտվել այդ միջանցքից` ֆորս-մաժորային իրավիճակում: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցել, քանի որ Ռուսաստանի կողմից առաջադրված որոշ պայմաններ մեզ համար անընդունելի են», - ասել է Կվիրիկաշվիլին:
Համաձայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերությունը պետք է վերահսկի Աբխազիայի ու Հարավայի Օսիայի տարածքներով Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տեղի ունեցող ապրանքաշրջանառությունը: Սահմանային անցակետերի միջազգային վերահսկման պայմանագիրը Ռուսաստանըն ու Վրաստանը ստորագրել էին ՌԴ-ից Առեւտրի միջազգային կազմակերպությանը անդամակցելու բանակցությունների շրջանակում:
«Այս միջանցքով ֆորս մաժորային իրավաիճակներում կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այն պետությունները, որոնք օգտվում են մեր երկրի տարանցման հնարավորություններին: Սակայն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ սա միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան մի քանի պայմաններ է դրել, որոնք մեզ համար անընդունելի են», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը Վրաստանի ներկայիս կառավարությունը «ժառանգություն է ստացել նախորդից»:
Հիշեցնենք, որ խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Այսպիսով Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ տարիների ընթացքում չէր ստացվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին կարծես որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագերծակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում: