25.11.2024
Հայաստանը Forbes-ի՝ 2018թ. բիզնեսի վարման համար լավագույն երկրների ցանկում 88-րդն է
prev Նախորդ նորություն

Հայաստանը զարգացնում է տիեզերական հետախուզության հնարավորությունները. ՊՆ

Հայաստանը տիեզերական տեխնոլոգիաների միջոցով ընդլայնում է իր հետախուզական հնարավորությունները:


ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի որոշմամբ, Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է փոխանցվում շուրջ 300 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա նպատակն է «Գեոկոսմոսի» ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման եւ շահագործման կառավարման կարգավորման նպատակով պայմանների ապահովումը:


Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ կիրականացվի Հայաստանի եւ հարեւան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման` տիեզերալուսանկարների օգտագործմամբ, համար պայմանների ապահովումը: «Գեոկոսմոս» ընկերությունը ստեղծվել է նախորդ ամիս:


Նախորդ ամիս ստեղծված «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամի հատկացման նպատակն է ընդլայնել Հայաստանի հետախուզական հնարավորությունները կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կառավարության կայացրած որոշումը:


Նա ընդգծեց, որ դա գաղտնի գործառույթ եւ ավելին, քան նշված է կառավարության որոշման մեջ, ինքն ասել չի կարող: «Կարծում եմ՝ որոշման մեջ ասվել է բավական շատ բան»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք Հայաստանը կարող է հետագայում ունենալ նաեւ իր արբանյակը՝ հետախուզական նպատակներով օգտագործելու համար: