25.11.2024
Զանգվածային ձերբակալությունները Թուրքիայի բանակում շարունակվում են
prev Նախորդ նորություն

Հայաստանը Forbes-ի՝ 2018թ. բիզնեսի վարման համար լավագույն երկրների ցանկում 88-րդն է

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2018թ. բիզնեսի վարման համար լավագույն և վատագույն երկրների ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին ու մեր հարևաններին, ապա Վրաստանը գտնվում է 52-րդ, Թուրքիան՝ 56-րդ, Ռուսաստանը՝ 58-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ, Իրանը՝ 100-րդ հորիզոնականներում:


Forbes-ի վարկանշային աղյուսակում ներառվել է 153 պետություն, որոնց թվում 2018թ. բիզնես վարելու համար լավագույն պետություն է ճանաչվել Մեծ Բրիտանիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Կանադան, Հոնկոնգը, Դանիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ավստրալիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Թայվանը, Բելգիան, Ավստրիան, Հարավային Կորեան, Իսպանիան:


Մինչդեռ 2018 թվականին բիզնես վարելու համար ամենաանբարենպաստ երկրների ցանկում են Վենեսուելան, Զիմբաբվեն, Բուրունդին, Գվինեան, Եմենը, Լիբիան, Աֆղանստանը, Հաիթին, Գամբիան, Չադը:


Հայտնի է, որ առաջատար դիրքեր են զբաղեցրել այն երկրները, որոնք գրավիչ պայմաններ են առաջարկում կապիտալի ներդրման համար, ինչպես նաև առանձնանում են առևտրի ոլորտի ազատությամբ, նորարարական մոտեցումներով, զարգացած ենթակառուցվածքներով, կոռուպցիայի ցածր մակարդակով: