25.11.2024
Հայաստանը կկարողանա բեռներ տեղափոխել ՌԴ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր արտասահմանյան ավտոմեքենաները պետք է ապահովագրվեն

2018 թ-ի մարտի 1-ից Վրաստան մուտք գործող օտարերկրյա ավտոմեքենաների նկատմամբ ապահովագրության գրեթե նույն ռեժիմն է գործելու, ինչն առկա է այժմ ՀՀ-ում:


Ինչպես հայտնում է «Спутник-Грузия»-ն, մարի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մտնելուց ապահովագրել ավտոմեքենան: Սակայն խոսքը միայն այն դեպքերի մասին է, եթե նրանք մտադիր են երկրում առնվազն 15 օր մնալ:


Հայաստանի պարագայում, ապահովագրությունը պարտադիր է ՀՀ տարածքում անգամ մեկ օր երթեւեկելու համար: Բացի այդ Հայաստանում գործում է պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ), իսկ Վրաստանում՝ ոչ:


Վրաստանի խորհրդարանն արդեն հավանություն է տվել համապատասխան օրինագծին, այն պետք է նախագահը ստորագրի:


Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել սահմանային անցակետում: Նշվում է, որ ապահովագրական փաթեթի արժեքը կախված է մեքենայի տեսակից եւ ապահովագրական շրջանի ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաեւ մեկ տարով:


Ապահովագրությունը պետք է ծածկի ճանապարհային վթարի ընթացքում տուժածներին պատճառված ֆիզիկական եւ նյութական վնասները:


Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների եւ ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաեւ մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:


Ըստ նոր օրենսդրական փոփոխությունների, Վրաստանի սահմանին մինչեւ 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, տարեկան ապահովագրությունը կարժենա 295 լարի: