26.11.2024
Մեկնարկեց «Ես եմ» ծրագիրը. Պնախարարը հարյուր զինծառայողի ներգրավման հույս ունի
prev Նախորդ նորություն

Ո՞ր սերվելատներն են անվտանգ. Ռոսկաչեստվոն բացահայտել է ոչ պիտանի սերվելատները

Ամանորին ընդառաջ Ռոսկաչեստվոն փորձաքննության է ենթարկել 28 մսարտադրողի սերվելատներ: Արդյունքում մսամթերքում հայտնաբերվել է սոյա, ձիու միս և հակաբիոտիկներ: Բայց փորձագետները նաև հայտնաբերել են, որ իսկապես որակյալ սերվելատ, որը ամանորյա սեղանի անբաժան մասն է հանդիսանում, այդուհանդերձ գոյություն ունի:

Ի դեպ, սերվելատը ոչ թե երշիկի անվանումն է, ինչպես կարծում է սպառողների մեծամասնությունը, այլ երշիկի կտրած հատվածում հատուկ նախշը: Սերվելատը կարող է լինել եփած-ապխտած, կամ հում-ապխըած: Սակայն քանի որ մեծապես սպառվում է եփած-ապխտած տարբերակը, ապա և Ռոսկաչեստվոն փորձաքննության է ուղարկել հենց դա:

28 մսարտադրողներից միայն երեքի երշիկն է ճանաչվել լավագույնն ու որակյալը: Դա «Велком», «Ремит» и «Ближние горки» ընկերությունների սերվելատն է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին ու ԳՈՍՏ-ին:

Եվս 16 ընկերությունների սերվելատ ճանաչվել է անվտանգ օգտագործման համար և որակյալ: Դրանք են «Рублевский», «Дымов», «Мясницкий ряд», «Егорьевская», «Клинский», «Микоян», «Владимирский стандарт», «МясновЪ», «Царицыно», «Папа может», «Останкино», «ВкусВилл», «Горин продукт», «Кортлав», «Пит-продукт», «Иней» արտադրողների սերվելատները:

Իսկ ահա 9 արտադրողի սերվելատների ուսումնասիրությունները խախտումներ է բացահայտել: Դրանք են «Мясной дом Бородина», «Стародворские колбасы», «Дмитрогорский», «Атяшево», «Натуральные продукты Малаховские», «Великолукский мясокомбинат», «Черкизовский», «Йола агрохолдинг», «Фамильные колбасы» ընկերությունների երշիկները: Ռոսկաչեստվոն խորհուրդ է տալիս սպառողներին զերծ մնալ այս ընկերությունների արտադրանքների օգտագործումից:

Կարևոր է, որ որևէ նմուշում վտանգավոր միկրոօրգանիզմներ, աճի հորմոններ, ԳՁՕ, մկների ու առնետների ԴՆԹ, երանգավորիչներ (բացառությամբ կարմինի) չեն հայտնաբերվել: Տոքսիկ նյութերի, ռադիոնուկլիդների, կանցերոգենների, նատրիի նիտրիտի և աղի պարունակությունը չի գերազանցում առավելագույն թույլատրված մակարդակը: Որոշակի չափաբաժին կրախմալ է հայտնաբերվել «Микоян» (5%) «Стародворские колбасы» (1%), «Царицыно» (2%) սերվելատներում: Գրեթե աննշան կրախմալ է հայտնաբերվել «Мясной дом Бородина», «Атяшево», «Кортлав» ընկերությունների երշիկներում, բայց դրա առկայության մասին արտադրողները նշել են:

Փորձաքննության ենթարկված նմուշներում հիմնական խնդիրը հակաբիոտիկների չափաբաժնի գերազանցումն է, խոնավությունը և որոշ բաղադրիչների առկայությունը, որոնք թաքցվել են սպառողից:

Հակաբիոտիկներ,մասնավորապես, հայտնաբերվել են «Стародворские колбасы» և «Черкизовский» գործարանների սերվելատներում (մետրոնիդազոլ), «Дмитрогорский» սերվելատում (օքսիտետրացիկլին), «Йола агрохолдинг»-ի սերվելատում (ֆուրացիլին), «Великолукский мясокомбинат»-ի սերվելատում (լևոմիցիտին, դոկսիցիկլին, խլորտետրացիկլին):

Սոյայի և եգիպտացորեին ԴՆԹ հայտնաբերվել է «Микоян»-ի սերվելատում, ինչպես նաև «Стародворские колбасы», «Атяшево», «Царицыно», «Натуральные продукты «Малаховские», «Великолукский мясокомбинат», «Кортлав», «Фамильные колбасы» սերվելատներում: Սոյա չի հայտնաբերվել «Великолукский мясокомбинат»-ի և «Фамильные колбасы» արտադրած սերվելատներում:

Ձիու ԴՆԹ հայտնաբերվել է «Рублевский» և «Владимирский стандарт» սերվելատներում, թեև սպառողին այդ մասին չի տեղեկացվել:

13 արտադրողի սերվելատներում հայտնաբերվել է հավի և հնդկահավի ԴՆԹ` «Егорьевская», «Микоян», «Стародворские колбасы», «Владимирский стандарт», «Атяшево», «Царицыно», «Натуральные продукты Малаховские», «Великолукский мясокомбинат», «Черкизовский», «Останкино», «Кортлав», «Фамильные колбасы», «Иней»: Սակայն միայն «Фамильные колбасы» ընկերությունը չի տեղեկացրել սպառողին այդ մասին: Իսկ «Атяшево» ընկերության սերվելատում ընդհանրապես բացակայել է տավարի միսը, թեև այն նշված է պիտակում:

Աղբյուրը նշում է, որ բոլոր սերվելատներում առկա է խոնավության թույլատրելի նորմի գերազանցում. Ըստ ԳՈՍՏ-ի, այն պետք է չգերազանցի 42% տոկոսը, սակայն փորձաքննություն անցած նմուշներում այն տատանվում է 46 մինչև 66%: Փորձագետները նշում են, որ այս խնդիրը պայմանավորված է ճարպի ոչ բավարար քանակով` սերվելատները դարձել են ավելի թաց, քան 20-30 տարի առաջ էր, քանի որ ճարպի պարունակությունը դրանցում նվազել է:


Նշենք, որ նշված արտադրանքը հասանելի է նաև հայ սպառողին: