26.11.2024
Ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունները պետք է օրինականացվեն. վարչապետը հանձնարարեց
prev Նախորդ նորություն

Մեկնարկեց «Ես եմ» ծրագիրը. Պնախարարը հարյուր զինծառայողի ներգրավման հույս ունի

Կառավարության դեկտեմեբրի 21-ի նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագծեր, որոնցով հաստատվեցին պաշտպանության նախարարության «նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը»։


Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ընդունված օրենքի» համաձայն՝ ակադեմիական տարկետում կարող են ստանալ միայն այն անձինք, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Խոսքը ՊՆ-ի առաջարկած «Ես եմ» ծրագրի մասին է, որ կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում:


Ծրագրով այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ըստ այդմ, ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:


«Նպատակն է ապահովել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը։ Նախագծերի համաձայն նախատեսվում են Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիների դիմումների, ներկայացման, զորակոչի կազմակերպման, նրանց հետ քաղաքացիարավական բնույթի պայմանագրի հետ կապված հարաբերությունները»,- ասաց Սարգսյանը։


Նախարարի խոսքով՝ որոշումների նախագծերը համաձայնեցվել են շահագրգիռ պետական մարմիների հետ։


Նախարարը նշեց, որ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ ներդրել ենք ծրագրի կիրառումը, այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ՝ ծրագրում ընդգրկվելու։


«Շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով կարող է պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել եւ այլն, այս մանրամասներն ունենալուց հետո վստահ եմ, որ այդ թիվը կաճի։ Պետք է հաշվի առնենք, որ առաջին անգամ ենք իրականացնելու, կարծում եմ, որ հարյուր զինծառայողի ներգրավումն արդեն իսկ լավ արդյունք կլինի ծրագրի համար, իսկ առաջիկա զորակոչին ավելի ինտենսիվ կպատրաստվենք դպրոցներում զորակոչային ռեսուրսի հետ աշխատելով»,- ասաց նախարարը։