23.11.2024
Մամուլի տեսություն. Ռոբերտ Քոչարյանը հսկայական հողակտորներ է սեփականաշնորհել
prev Նախորդ նորություն

Վարչապետը` հրամանատար, նախագահը`միասնության մարմնավորում. սահմանադրական բարեփոխումներ

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար։ Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները»,- հայտնում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի 5-րդ գլխում (Հանրապետության նախագահը), մասնավորապես, նշված է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ, նշված է Սահմանադրության նախագծի 124-րդ հոդվածում։ Հոդված 125-ն էլ սահմանում է, որ Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից: Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Նախագծի 6-րդ գլխում (Կառավարությունը) սահմանվում է, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։ Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, նշված է Սահմանադրության նախագծի 154-րդ հոդվածում։