23.11.2024
Վարչապետը` հրամանատար, նախագահը`միասնության մարմնավորում. սահմանադրական բարեփոխումներ
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Նաիրիտի աշխատակիցների ամբողջ պարտքը կմարվի մինչև ամսվա վերջ

Մինչև այս ամսվա վերջ Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հետ կապված ողջ պարտքերը մարվելու են: Այդ մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ աշխատավարձերի հարցով պարտքերի ընդհանուր ծավալը կազմում է 5.3 միլիարդ դրամ: Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ գործարանի բոլոր այն աշխատակիցները, ովքեր վերջնահաշվարկի հետ խնդիրներ չունեն, կարող են ստանալ իրենց աշխատավարձը:

Հարցի վերաբերյալ Կառավարության նիստին ելույթ է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ մոտ հինգ հարյուր նաիրիտցիներ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում: "Նրանք քիչ չէին: Նրանց հիմնական պահանջն է, որ իրենց բոլորին ամբողջությամբ վճարեն: Մարդիկ չեն վստահում իշխանությանը: Ասում են, որ կարող է հիմա մի քանիսին վճարեն, հետո ասեն` փողորը վերջացան", - ասաց նա:

Նաիրիտ գործարանի աշխատակիցները 2012թ.-ից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի պարտքերի մարելու պահանջով: 2015թ.-ի փետրվարին կրճատումների հետևանքով աշխատանքից պաշտոնապես զրկվել է 1700 մարդ, սակայն նրանց չի վճարվել քսան ամսվա աշխատավարձ: