23.11.2024
Վարչապետ. Նաիրիտի աշխատակիցների ամբողջ պարտքը կմարվի մինչև ամսվա վերջ
prev Նախորդ նորություն

Սահմանադրական բարեփոխումներ. Համակարգի արդիականացո՞ւմ, թե՞ իշխանության երկարակեցության երաշխիքներ

Օրերս հրապարակված սահմանադրության նախագծի նախնական առաջին գլուխները քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից խիստ ոչ միանշանակ են ընդունվել:

Փաստաթուղթը պետք է հանրային լսումներ անցնի: Սահմանադրության նոր տարբերակի համաձայն՝ երկրի նախագահը պետության ղեկավարն ու ազգային միասնականության խորհրդանիշն է: Նախագահն ընտրվում է միայն մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով: Նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, որը բաղկացած է լինելու խորհրդարանի և տեղական ինքնքակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Կառավարությունն ունենալու է իշխանության բարձրագույն կառույցի կարգավիճակ: Կառավարությունը մշակում և իրականացնում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը:

Ընդդիմությունը շատ բացասական է ընդունել այդ փաստաթուղթը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շնորհիվ նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը և շրջանցել սահմանադրական արգելքը երրոդ ժամկետում ընտրվելու հետ կապված:

«Ամենայն հավանականությամբ, խորհրդարանական համակարգին անցնելուց հետո Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: ԱԺ նախագահի և իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդի կարգավիճակը թույլ կտան նրան իշխանության հիմնական լծակները պահել իր ձեռքում»,-նշել է Զուրաբյանը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:

Նա խոստացել է, որ ընդդիմությունը կանի ամեն հնարավորը այդ սցենարը բացառելու համար: «Սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության հանրաքվեի»,-նշել է նա:

Հանրապետականները նշում են, որ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ ապահովում է իշխանության խաղաղ փոփոխությունը, առանց ցնցումների և միջադեպերի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, բարեփոխումները չեն իրականացվում Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար: «Երկրի նախագահը բազմաթիվ անգամ ասել է, որ նոր սահմանադրությամբ չի պատրաստվում զբաղեցնել երկրի նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Այդպիս նպատակ դրված չէ», - նշել է Հարությունյանը:

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ գործադիր իշխանությունը նոր սահմանադրությամբ մեծ կախվածության մեջ է գտնվելու խորհրդարանական մեծամասնությունից: «Դա խորհրդարանական կառավարման համակարգի խնդիրն է: Եվ նախագծի հեղինակները դա հասկանում են: Եվ իրականացնելով տրանսֆորմացիան դեպի խորհրդարանական մոդել, հեղինակները ցանկացել են ստեղծել այնպիսի էլեմենտ, որն աջակցում է խորհդրարանական կայուն մեծամասնության ապահովմանը: Թե ինչպես է դա աշխատելու, դեռ պարզ չէ», - նշել է նա մեր հետ զրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր համակարգը ապահովելու է ընտրությունների թափանցիկությունը, որպեսզ ընդդիմությունը չբողոքարկի դրանց արդյունքները փորձագետը նշել է, որ ազատ կամարտահայտության սկզբունքը դրված է ցանկացած փաստաթղթում և ցանկացած կառավարման ձևի դեպքում: Խնդիրը ոչ թե փաստաթուղթն է, այլ այն, թե ինչքանով է այդ փաստաթուղթը կյանքի կոչվում:

Իշխանական կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Սարգսյանը չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը Մարգարովը որոշակի կասկածանքով է մոտենում: «2007թ.-ից ՀՀԿ-ն իշխանության է և այն խորհրդարանական մեծամասնություն է: Եվ տրամաբանական է, որ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այն մարդն է, որը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Քանի որ մինչ այս պահը ոչ մի անուն չի տրվել, ինչքանով ինձ է հայտնի», - նշել է Մարգարովը: