Հայկական տեղեկատվական Lragir կայքը, որը մասնագիտացել է հակառուսական քարոզչության վրա և ամենուր փորձում է Կրեմլի "ձեռքը" տեսնել, հերթական նյութն է հրապարակել, որում մեղադրում է Մոսկվային՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության ակտիվացմանը խոչընդոտելու համար:
«Հայաստանը հանդիսանում է ամենահարմար ճանապարհը, որտեղով Իրանը կարող է կապվել Եվրոպայի հետ: Սակայն, Իրանն ու Հայաստանը ինչքան էլ տարօրինակ է գրեթե չունեն կոմունիկացիաներ, ասես՝ այդ երկրները հարևաններ չեն», - նշել է կայքը: Պարզվում է, կումիկացիաների բացակայության մեջ մեղավոր է ՌԴ-ը, չէ որ "Ռուսաստանի երկաթուղիներ" պետական ընկերության ղեկավար
Վլադիմիր Յակունինը մեկ ամիս առաջ խոսել է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության աննպատակահարմարության մասին: Սակայն այս հրապարկման հեղինակը մոռանում է, որ այդպիսի կարծիք բազմաթիվ անգամ փորձագիտական և քաղաքական գործիչների մակարդակով արտահայտել է նաև հայկական կողմը: Հայաստանը նույնպես ընդունում է, որ այդ նախագիծն ունի ավելի շատ քաղաքական, քան տնտեսական ենթատեքստ:
Տնտեսական առումով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը նպատակահարմար կլիներ միայն Աբխազական երկաթծի վերագործարկման պայմաններում: Այդ հատվածը կմիավորեր Իրանը ՌԴ-ի հետ՝ Հայաստանի տարածքով: Իսկ դրա համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է վրացական կողմի համաձայնությունը: Թբիլիսին կտրականապես հրաժարվում է բացել երկաթգծի իր հատվածը, ինչում իր դերն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը:
Եթե կտրվենք հակառուսական ֆանտազիաներից, Lragir կայքի քրոնիկ ամնեզիայից և վերադառնանք իրականություն, ապա կարելի է նաև հիշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները լրջորեն խաթարվել են Իրանի նկատմամբ կիրառված Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Թվարկենք այդ պատժամիջոցների պտուղները: Փորձագետների գնահատականներով, վերջին տարիներին Հայաստանը գրեթե կորցրել է Իրանը, որպես առևտրա-տնտեսական գործընկերոջ՝ դադարեցվել են միջբանկային փոխանցումները, ֆինանսական միջոցների տեղաշարժը, ինչը զգալիորեն նվազեցրել է առևտրի ծավալները:
Մի շարք խոշոր տնտեսական նախագծեր՝ ՀԷԿ-ի շինարարություն, երկաթգիծ, նավթավերամշակման գործարան և համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծումը սառեցվել են, կամ թողնվել հեռավոր ապագային: Զգալիորեն դժվարացել են առևտրային օպերացիաների իրականացումը: Հայաստանը փաստորեն կտրվել էր Պարսից ծոցից: Նավերով բեռներ տեղափոխող բոլոր ընկերությունները՝ ոչ առանց պատժամիջոցների հեղինակների ճնշումների, հրաժարվել են ապրանքներ հասցնել իրանական Բանդար Աբբաս նավահանգիստ, և Հայաստանը ստիպված էր ամբողջ ապրանքաշրջանառությունն իրականացնել վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով, ինչի հետևանքով վերջին տարվա ընթացքում Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 50-60%-ով:
Ելնելով վերոնշյալից՝ հարցը, թե ով է իրականում տորպեդահարում Երևանի և Թեհրանի տնտեսական երկխոսությունը, կարիք չունի լրացուցիչ բացատրությունների:
Գոյություն ունի նաև ոչ պակաս կարևոր նրբություն, ինչի մասին շատ հաճախ սիրում է մոռանալ լրագրողական հանրությունը: Եվրասիական տնտեսական միությունը Իրանի հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի գոտու ստեղծման մասին:
Ինչպես վերջերս մանրամասնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում առևտրի նախարար
Անդրեյ Սլեպնևը համապատասխան նախաձեռնությունը քննարկվում է հայկական բիզնեսի և հայկական կարգավորիչների հետ՝ բանակցություններին մոտեցումների և դիրքորոշումների մշակման համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ելնում են նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ-ը միակ երկիրն է, ով ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ: Ինչպես կարելի է կռահել վերոնշյալից, Հայաստանի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող: Ավելին, եթե խոսենք մեկուսացման մասին, ապա պետք է հիշել նաև, որ Հայաստանը մեկուսացվել է տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերից Վաշինգտոնի լուռ համաձայնության պայմաններում: