24.11.2024
Ո՞վ է դուրս մղում Հայաստանին Իրանի հետ նախագծերից
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցի փորձագետ. Հայաստանում տեղակայվելիք Իսկանդերների պոտենցիալ թիրախը Ադրբեջանն է

Հայաստանում Իսկանդերների տեղադրման նպատակը՝ ապահովագրել Հարավային Կովկասում Ռուսաստանի դաշնակցի անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը:

Մինչ այդ, ՏԱՍՍ-ը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՌԴ-ը սկսել է Հայաստան օպերատիվ-մարտավարական հրթիռային Իսկանդեր-Մ համակարգերի առաքման շուրջ բանակցություններ: Այդպիսի առաքումների շուրջ ողջ տեղեկատվությունը գաղտնի է պահվում:

Այդ հայտարարությունը անհանգստացրել է Ադրբեջանին, ինչի հետ կապված Haqqin.az-ը մեկնաբանությունների համար դիմել է Խրամչիխինին: Փորձագետը նշել է, որ հրթիռները կուղղվեն Հայաստանի ցանկացած հակառակորդի դեմ, այդ թվում Ադրբեջանի:

«Հրթիռի վրա գրված չէ, թե ում դեմ է այն ուղղված՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իսլամական պետության գրոհայինների: Հրթիռները կուղղվեն Հայաստանի ցանկացած հակառակորդի դեմ, այդ թվում Ադրբեջանի: Ի դեպ, Վրաստանը նույնպես առկա է այց ցուցակում, քանի որ այդ հանրապետությունը ՌԴ-ի հակառակորդն է, և կարող է խոչընդոտել ռազմական բեռների տարանցումը դեպի Հայաստան», - հայտարարել է ռուս ռազմական փորձագետը:

Նա նշել է, որ Ադրբեջանը ժամանակին ՌԴ-ից գնել է երեք դիվիզիոն С-300ПМУ-2 համակարգեր, որոնք կարող են երկրը պաշտպանել Իսկանդերներից:

«Սակայն այստեղ պետք է հասկանալ շատ կարևոր գործոն: Ամեն ինչ կախված է լինելու հաշվարկի պատրաստվածությունից և մարտավարական իրավիճակից: Եթե Իսկանդերի արձակումը տեղի ունենա անսպասելի, ապա С-300ПМУ-2-ը չի հասցնի արձագանքել՝ այն ուղղակի չեն հասցնի միացնել: Սակայն եթե պատերազմը ընթանում է և С-300-ը գտնվում են մարտական վիճակում, ապա Իսկանդերներին հետ մղելու հնարավոր է: Ի դեպ, ՆԱՏՕ-ն ձեզ այստեղ օգնական չէ: Առաջինը, Ադրբեջանը չեն ընդունի ՆԱՏՕ: Դա բոլորին հասկանալի է: Երկրորդ, ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի բարձրացնում նրա անվտանգությունը: Ենթադրենք, Ադրբեջանը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ: Դա ապահովագրու՞մ է նրանից, որ Իսկանդերները չեն ընկնի Բաքվի վրա», - նշել է Խրամչիխինը:

Որոշ տեղեկություններով, Ադրբեջանը Իսրայելից գնել է ոչ միայն Երկաթե գմբեթ մարտավարական հակահրթիռային համակարգը, ինչպես նաև Բարաք-8 և SPYDER SR զենիթա-հրթիռային համակարգերը, միջին հեռահարության EXTRA (130 կմ) բալիսթիկ հրթիռներ, բացի այդ, նրանք Պակիստանից գնել են հեռահար ազդեցության Հաթֆ-4 հրթիռներ: Հնարավոր է, որ ուժերի բալանսի համար ՌԴ-ը Հայաստանին է մատակարարելու Իսկանդեր համակարգեր: