24.11.2024
Ի՞նչ զինատեսակներ կգնի Հայաստանը ռուսական վարկով
prev Նախորդ նորություն

Washington Post. Վրաստանը շրջվում է դեպի Ռուսաստանը

Այն դեպքում, երբ Արևմուտքը Ուկրաինայում ստեղծված ճգնաժամից մեկ տարի անց հետ է կանգնում Վրաստանը ԵՄ և ՆԱՏՕ ընդգրկելուց, այդ երկրում ՌԴ-ին աջակցությունն ավելանում է: Այդ մասին գրում է Washington Post-ը:

ՌԴ-ը ակտիվացրել է իր գործունեությունը Վրաստանի տարածքում, խորացնելով ներդրումները էներգետիկ բնագավառում և այլ կարևորագույն ոլորտներում, ինչպես նաև բացելով պետական ԶԼՄ-ների վրացական խմբագրություններ: Նույն իրավիճակն է տեղի ունենում նաև նախկին Արևելյան բլոկի այլ երկրներում, որոնք հայտնվել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև պարանի այս կամ այն կողմ ձգելու գործընթացում:

Վրաստանում շատերը կարծում են, որ ՌԴ-ը խելացի կերպով շրջանցել է Արևմուտքը այն բանի պատճառով, որն այս տարածաշրջանը շատ ավելի լավ է ճանաչում, քան եվրոպացիները կամ ամերիկացիները:

Չնայած ԱՄՆ-ը իր մխիթարիչ միջոցներն է առաջարկել, մասնավորապես, վրացի զինվորների հետ համատեղ զորավարժությունները, Վրաստանի շատ բնակիչներ զգում են, որ դա շատ քիչ է, որպեսզի առաջ ընթանան դեպի Արևմուտք: