23.11.2024
Չինաստանի հետ քննարկվում է Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հարցը
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն առաջարկում է չեղարկել ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակումը

Կառավարությունը օգոստոսի 31-ի հերթական նիստում երկու նոր նախագիծ է հավանության արժանացրել՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»:


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծով նաև առաջարկվում է հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկում: Դրան կփոխարինի մեկ այլ արտոնություն՝ նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն իրականացնի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի):


Զինվորական գործերով փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն այս փոփոխությունն անթույլատրելի համարեց, հայտնում է Tert.am-ը:


«Կտանեն Արցախ, հրամանատարը կասի՝ մարդ չկա, պիտի բարձրանաս դիրք, հետո կգրեն՝ իր ցանկությամբ է մարտական հերթապահություն իրականացնում: Բանակում զինվորների թվի հետ խնդիր կա, բարքեր կան, արտոնյալներ, պիտի զինվոր դիրք բարձրացնեն: Այս փոփոխությունները ստիպված են կատարում, իրավիճակը վերահսկողությունից դուրս է, դեմոգրաֆիական պատկերը մտահոգիչ»,-շեշտեց նա:


Ռուբեն Մարտիրոսյանը նաև ասաց պարզ տրամաբանության վրա հենվելով անգամ կարող ենք ասել, որ երբ օրինակ արտակարգ դրություն է հայտարարվում, բանակը բերվում է բարձր պատրաստվածության աստիճանի, բոլորը մոռանում են՝ ծնողազո՞ւրկ է երեխան, եղբայրը բանակում զոհվե՞լ, թե ոչ, առողջական խնդրով պայմանավորված սահմանափակ ծառայությո՞ւն պիտի իրականացնի և ուղարկում են շփման գիծ: