23.11.2024
Նախարարը պնդում է աննախադեպ աճի մասին, բայց ՀՀ քաղաքացին այն իր վրա չի զգում
prev Նախորդ նորություն

Չինաստանի հետ քննարկվում է Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հարցը

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու հարցը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:


Նրա խոսքով, ներկայումս քննարկվում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը:

«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասել է Կարայանը:


Նախարարը նշել է, որ  ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար, սակայն ծրագրի տնտեսական արդյունքները պարզ կլինեն աշխատանքների ավարտից հետո միայն: