26.04.2024
Լուսնակարը՝ hetq.am-ից
prev Նախորդ նորություն

Ձախողված արդարադատություն. Հայաստանը ՄԻԵԴ-ում իր դեմ հայցերի քանակով բացարձակ առաջատար է

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100.000 բնակչի թվով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գտնվող դիմումների քանակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում մանրամասն գրառում է կատարել հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է ըստ պետությունների ներկայացված դիմումների, բողոքների վիճակագրությունը:


Այս պատկերը պատճառ հանդիսացավ Հայաստանում եւս մեկ անգամ քննադատության թիրախ դարձնել արդարադատության ոլորտը: Ոլորտի մասնագետների կարծիքը խնդրի լուծման վերաբերյալ բաժանվեց երկու մասի: Մի մասը կարծում է, որ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորները պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, իսկ մյուսները վստահ են, որ դատավորին պատժելը կամ նրան փոխհատուցման պահանջ ներկայացնելն «աններելի սխալ» կլինի:


Հայցեր ՀՀ-ի դեմ ոչ միայն Հայաստանից


Ըստ այդմ, Հայաստանը ՄԻԵԿ (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) մասնակից եւ Եվրոպայի Խորհրդի անդամ 47 պետությունների շարքում, ըստ դրա դեմ ներկայացված բողոքների, զբաղեցնում է 9 տեղը` ըստ այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված եւ ՄԻԵԴ առջեւ լուծման սպասող բողոքների թվի՝ 1817 (01/07/2017թ. դրությամբ): Այս թվի կապակցությամբ կա մի վերապահում. այս 1817 դիմումներից ոչ բոլորն են գեներացվել Հայաստանի արդարադատության համակարգի “ջանքերով”: Այս դիմումներից մի պատկառելի մաս (մոտ 40%-ի չափով) Ադրբեջանից ստացված դիմումներն են (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):



«Այնուամենայնիվ, այս թվերը ես չեմ առանձնացնի ընդհանուր պատկեր ստանալու համար, քանի որ ՄԻԵԴ 47 անդամ պետությունների շարքում առաջին տեղի համար Հայաստանի հետ «մրցակցող» պետություններից յուրաքանչյուրն ունի նման կոնֆլիկտային զոնաներից գեներացվող (կամ կոնկրետ մեկ տեսակի խնդրի վերաբերյալ կրկնվող հազարավոր դիմումներ: Օր.՝ Հունգարիան, Իտալիան, Ռումինիան) դիմումների խմբաքանակ, որոնք արդարադատության համակարգով չեն անցնում (կամ ֆիլտրվում): Այլ խոսքով, այդպիսի դիմումների առկայությունը միայն արդարադատության համակարգի դեֆեկտի վկայություն չէ, այլ առավելապես այլ (հիմնականում՝ կոնֆլիկտներին վերագրելի) գործոնների», - նշոււմ է փաստաբանը:



Այդուհանդերձ, ամենակոպիտ (Հայաստանի կառավարության օգտին նվազեցումներով) հաշվարկներով պատկերը հետեւյալն է: Հայաստանը, նշում է Վահե Գրիգորյանը, բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում: «Այս վիճակագրությունը փորձեցի պարզեցնել բնակչություն/դիմումների քանակ հարաբերակցության, որպեսզի ընդհանուր պատկեր երեւելի լինի խճճված վիճակագրության մեջ (առավել եւս երբ խոսքը վերաբերում է դատական վիճակագրությանը)», - նշում է նա:


ՄԻԵԴ դիմում ներկայացնելը միայն օժանդակ եւ ոչ առաջնային պաշտպանություն է դիտվում մարդու համար: Այս ատյան դիմում են, որպես կանոն, ներպետական միջոցների (առաջնայնորեն՝ դատարանների) սպառումից հետո: ՄԻԵԴ-ի նման միջազգային դատարանում, մարդն իր բողոքում վիճարկում է պետության ողջ համակարգի կողմից իր իրավունքի պաշտպանությունը չապահովելու կամ առհասարակ նման պաշտպանության հնարավորության բացակայության դեմ: Այսինքն, մարդու դիմումը ՄԻԵԴ, նախեւառաջ իր բողոքն է (դա դեռ դատարանը հետագայում կորոշի, թե՝ որքանով հիմնավոր) իրավունքի պաշտպանության ողջ համակարգի, բայց նախեւառաջ եւ գերակշռաբար, հենց դատական (կամ արդարադատության) համակարգի դեմ:


Անձնական ոչինչ, միայն՝ վիճակագրություն


Փաստաբանի խոսքով, այս վիճակագրությունը, նշված դիտանկյունից, ի թիվս բազում այլ եզրահանգումների, փաստում է նաեւ, որ մարդը՝ դիմումատուն, հայաստանյան արդարադատությանը վստահում է, օրինակ՝


- մոտ 3,5 անգամ պակաս, քան ադրբեջանական արդարադատությանը (20 դիմում 100,000 բնակչին), կամ


- մոտ 4,5 անգամ պակաս, քան թուրքական արդարադատությանը (16 դիմում 100,000 բնակչին), կամ


- մոտ 4 անգամ պակաս, քան նախկին Հարավսլավիայից անկախացած եւ անարդյունավետ դատական համակարգի համբավն ունեցող Մակեդոնիայի արդարադատության համակարգից (17 դիմում 100,000 բնակչին), կամ


- մոտ 4 անգամ պակաս, քան նմանապես կոռուպցիայի հետ առնչակցություն ունեցող Ալբանիայի արդարադատության համակարգից (18 դիմում 100,000 բնակչին), կամ


- մոտ 1,5 անգամ պակաս քան Ուկրաինայի եւ Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված եւ բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից յուրաքանչյուրից (43 եւ 50 համապատասխանաբար 100,000 բնակչի շնչով), կամ


- մոտ 12 անգամ պակաս քան մարդու իրավունքների ոլորտում բոբո պետություն համարվող ՌԴ-ի (6 դիմում 100,000 բնակչին):


«Ինչպես ասում են, անձնական ոչինչ, միայն՝ վիճակագրություն», - նկատում է փաստաբանը:


Պատժել դատավորին, քննիչին ու դատախազին


Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ ՄԻԵԴ դիմումների քանակով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի Խորհրդի անդամ այլ երկրների համեմատ: Ըստ նրա՝ դիմումների քանակի աճը պայմանավորված է տվյալ երկրի իրավապահ, հատկապես դատական համակարգի, անվստահության աստիճանով:

«Այնպես չէ, որ 5 կամ 10 տարի առաջ մենք առաջատար ենք եղել: Ցավոք, մենք առաջատար ենք այս տարի»,- նշեց նա:



Նա վստահ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորներն իրենց կայացրած ակտերի համար պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, վստահ եմ, որ մենք այս պրոցեսին անցնելու ենք: Այս մասին հայտնում է Tert.am-ը: «Քննիչը, դատախազը պետք է առնվազն ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, իսկ հնարավոր է նաև քրեական պատասխանատվության, եթե ՄԻԵԴ-ի վճիռներով հաստատվի, որ հենց իրենք են մեղավոր: Բացի դրանից՝ դատավորների պատասխանատվությունը միանշանակ ևս անհրաժեշտություն է և այսուհետև մենք Եվրպական դատարանի վճիռների հիման վրա նաև դատավորների կարգապահական պատասխանատվության հարցն ենք բարձրացնելու»,- հայտնեց Կոստանյանը:


Նա համոզված է, որ դատավորների պատասխանատվության դեպքում Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռներն անհամեմատ կնվազեն: «Երբ պաշտոնատար անձը պատասխանատվության փաստի առաջ է կանգնում, իր գործողությունների համար պատասխանատվություն զգալու մակարդակը շատ ավելի բարձր է լինում: Իմ կարծիքով՝ սա զերծ կպահի հնարավոր անօրինական վճիռներից»,- ասաց Գևորգ Կոստանյանը:


Կոստանյանը հենց անվստահության խնդրի հետ է կապում այն, որ դատաիրավական բարեփոխումները նախորդ տարվանից սկսած շատ կտրուկ փուլ են մտել. «Հույս ունեմ և խորը համոզմունք, որ հաջորդ տարվա վիճակագրությունը երբ ամփոփելու լինենք, մենք առաջատարը այլևս չենք լինի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ առաջատար չլինենք այս հարցում»:


«Աններելի սխալ» ու «վհուկների որս»


ՄԻԵԴ-ում պարտված գործերով դատավորին անվերապահորեն ֆինանսական փոխհատուցման պահանջներ ներկայացնելն աններելի սխալ կլինի: Այս մասին հայտարարել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը, հայտնում է news.am-ը:



Անդրադառնալով տեսակետին, որ ՄԻԵԴ-ում պարտվելու պարագայում ֆինանսական փոխհատուցման որոշակի բաժին պետք է կրեն նաեւ այն դատավորները, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը պարտվում է ՄԻԵԴ-ում, Դանիելյանն ասաց. «Դատավորին անվերապահորեն ֆինանսական փոխհատուցման պահանջներ ներկայացնելն արտաքուստ հիմնավորված ու գրավիչ է թվում, սակայն դա աններելի սխալ կլինի: Դա ոչ միայն կհակասի այդ խնդրին վերաբերող միջազգային իրավունքի չափանիշներին եւ միջազգային փորձին, այլեւ բացարձակապես չի նպաստի արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության երաշխավորվածությանը»:


Նույն կարծիքին է Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: Թեպետ նա մտահոգիչ է համարում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների քանակը, սակայն վստահ է, որ Եվրոպական դատարանում վճիռների նվազեցման խնդրի լուծումը դատավորների, դատախազներին, քննիչներին պատասխանատվության ենթարկելու մեջ չէ, առավելևս, որ նրանց նկատմամբ պատասխանատվություն սահմանված է, եթե շահադիտական նպատակով է սխալը արվում: «Անթույլատրելի է նման բան սահմանելը, քանի որ դա դատավորների անկախությանը էական հարված կհասցնի և նրանք կվախենան արդեն ինքնուրույն որոշումներ կայացնել», - նշում է նա և նկատում, որ միշտ էլ մեկ երևույթի նկատմամբ կա երկու կարծիք և դա ամենևին չի նշանակում, որ դատավորը սխալ որոշում է կայացրել:



Իրավաբանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղքի վերաբերյալ որոշում չի կայացնում, այլ կայացնում է գործընթացի նկատմամբ: «ՄԻԵԴ-ը կարող է ասել, որ իրավունքը խախտվել է, սակայն չի կարող ասել այս մարդը մեղավոր է, թե մեղավոր չէ: Ես միշտ ասել եմ, կա մեկը, որը միշտ պատասխանատու է. դա Հայաստանի Հանրապետությունն է: Պետական բյուջեից, բոլորիս գրպանից դա պետք է դուրս գա, եթե մենք սկսենք վհուկների որս անել, դա որևէ լավ բանի չի բերի»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչու պետք է բյուջեն, ՀՀ քաղաքացիները տուժեն որևէ դատավորի սխալի պատճառով, իրավաբանն ասաց, որ բոլոր երկրներում էլ այդպես է և դա ժողովրդավարության, արդարադատության գինն է: «ՄԻԵԴ-ի նպատակն է, ոչ թե կոնկրետ պետությանը պատժել, այլ նրա խնդիրն է կոնվենցիան կիրառել և համակարգային խնդիրը վերանա: Հիմա, որպեսզի համակարգային խնդիրը վերանա պարտադիր չէ դատավորին պատասխանատվության ենթարկել»,-ասաց նաև նշեց, որ եթե հանրային կարևորագույն առաքելություն կատարող անձանց հետապնդես, մնացածները խիստ զգուշավորություն կսկսեն ցուցաբերել և կկորցնեն իրենց անկախությունը:


Քաղաքական ու տնտեսական նկատառումներ


Միևնույն ժամանակ փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով, ամենահակիրճ ձեւակերպմամբ՝ այս թվերի պատճառով յուրաքանչյուրի հայացքում Հայաստանը ձախողված պետություն է դիտվելու, քանի որ ի վիճակի չի եղել իր ներսում ապահովել պետության ամենաառանցքային նպատակը՝ արդարության միջոցով ներքին խաղաղություն հաստատել եւ իր հպատակին ձերբազատել իր յուրիսդիկցիայից դուրս արդարություն եւ լուծումներ, ու շատ հաճախ նաեւ կյանք որոնելու թելադրանքից:


«Սա գիտեն եւ իմանալու են պետության բոլոր մակարդակներում այս պետության ներկայացուցիչների հետ քննարկումների եւ բանակցությունների նստող յուրաքանչյուրը: Եւ այս յուրաքանչյուրը միշտ գիտի այն վստահության չափաբաժինը, որ այս պետությունը ներկայացնողը վայելում է իր հպատակների կողմից: Ո՞վ է քեզ վստահելու եւ հարգելու, երբ դու սպառել ես վստահությունն ու հարգանքդ քեզ վստահածների աչքում», - նշում է նա:


Միևնույն ժամանակ նա ներկայացնում է նաև խնդրի տնտեսական հետևանքները պետության համար:


«Պատկերացրու քեզ այն գործարարի վիճակում, որը մտածում է որեւէ ներդրում անել մի պետությունում, որտեղ բնակվող եւ աշխարհի ամենակենսունակ ժողովուրդներից մեկը տոտալ անվստահություն ունի այն համակարգի նկատմամբ, որը քո ունեցվածքի եւ իրավունքների պաշտպանության վերջին ատյանն է: Եւ, քանի՞ վայրկյան կարող ես զսպել դիմամկաններդ մինչեւ «Արի տուն» կանչող (Սփյուռքի նախարար) Հրանուշ Հակոբյանի կոչից հետո դեմքիդ ժպիտ հայտնվելը: Իսկ ձեզ թվում էր, թե հեշտ է մեր ամենապուպուշ վարչապետի դիմաց նստել եւ զսպել այդ ժպիտը մարդկանց, որոնք իբր խոստացել, բայց արդեն տարուց ավել է իրենց գրպանի ծախսից ավել ներդրում դեռ չեն արել Հայաստանի տնտեսության մեջ», - նկատում է Վահե Գրիգորյանը:

Փոխհոսքեր ու սվոպեր. Հայաստանը 20%-ով բարձրացնում է էլեկտրաէներգիայի արտահանումը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online