28.03.2024
Ձախողված արդարադատություն. Հայաստանը ՄԻԵԴ-ում իր դեմ հայցերի քանակով բացարձակ առաջատար է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փոխհոսքեր ու սվոպեր. Հայաստանը 20%-ով բարձրացնում է էլեկտրաէներգիայի արտահանումը

Հայաստանը մինչև 2017 թ-ի վերջը նպատակադրել է առնվազն 20 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի արտահանման աճը: Այս մասին հուլիսի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:


Արտահանման աճի հիմնական ուղությունը, ըստ փախնախարարի, լինելու է Վրաստանը: Հայստանն ընդհնարապես էլելտրաէներգիա է արտահանում Վրաստան ու Իրան: Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը ծավալվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային սխեմայով, իսկ Վրաստանի հետ այն իրականացվում է սեզոնային փոխհոսքերի կազմակերպման եղանակով: Ամռան տաք ամիսներին Հայաստանը ներկրում է Վրաստանի ՀԷԿ-երի արտադրած էժան էլեկտրաէներգիան, իսկ ձմռանը արտահանում էլեկտրաէներգիա այդ երկիր:


Թեպետ Հայաստանը ձգտում է 20 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի արտահանման աճը, սակայն այս տարվա առաջին կիսամյակում արտահանումը շատ նվազ է եղել: Քիչ է աճել նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդունեց փոխնախարարը


«Այս կիսամյակում համեմատած անցած կիսամյակի ունենք էլեկտրաէներգիայի արտադրության 4,9 տոկոս աճ, ներմուծումը գրեթե նույնն է մնացել`1,8 տոկոսով է ավելացել, արտահանումը ռեժիմների հետ կապված մի քիչ նվազել է, բայց դա կոմպենսացվելու է մինչև տարեվերջ և մեր կանխատեսումներով մինչև տարեվերջ առնվազն ունենալու ենք մինչև 20 տոկոս էլեկտրաէներգիայի արտահանման աճ», - նշեց Հայկ Հարությունյանը:


Այս տարի, փոխնախարարի խոսքով, եղանակային պայամաները ստիպել են ավելի շատ էնելտրաէներգիա սպառել: «Ունեցել ենք կլիմայական բարդ պայմաններ` շատ ցուրտ ձմեռ և շատ շոգ ամառ, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը աճել է, և կա նոր պայմանագրիր նոր փոխհոսքեր իրականացնելու Վրաստանի հետ, որոնք շատ արդյունավետ կերպով արդեն իրականացվում են», - նշում է նա:


«Փետրվար-մարտ ամիսներին կարողացել ենք արտահանումն ավելացնել և ներմուծել ենք մայիս-հունիս ամիսներին և մինչև տարվա վերջ կրկնապատկվելու են փոխհոսքերի քանակը: Կա փոխշահավետ համագործակցություն Վրաստանի հետ և հուսով ենք, որ շարունակական կլինի: Սա նախապատրաստական աշխատանք է հանդիսանում, հետագայում, երբ նոր գծերը կառուցվեն, ավելի լայն ծավալի առևտրի իրականացման համար»,-ասաց նա:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանն իր սահմանային ենթակառուցվածքների զարգացման շրջանակներում նախատեսում է մինչ 2018 թ-ը 500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծ կառուցել Հայաստանի հետ սահմանին: Էլեկտրահաղորդման գիծը Հայաստանի Այրում սահմանագոտուց հասնելու է մինչեւ վրացական Մարնեուլի:


Հատկանշական է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո Հայաստանը, Վրաստանը, Իրանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ հյուսիս-հարավ ուղղով էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Կողմերն այժմ պայմանավորվել են կապել միմյանց հետ չորս երկրների էլեկտրահաղորդման գծերը՝ փոխհոսքերի ուժեղացման և անհրաժեշտության դեպքում սվոպային մատակարարումների իրականացման համար:


Այս համատեքստում հայաստանյան իշխանությունները հույս ունեն, որ Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումից եւ շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։


ՀՀ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրն ամրագրել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան օդային գծերը շահագործման կանձնվեն 2019թ. վերջին։


Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է, 2017-2018թթ. ընթացքում նախատեսվում է ավարտել հենասյունների եւ հաղորդալարերի մոնտաժման, ինչպես նաեւ ենթակայանի կառուցման աշխատանքները։ Գիծը եւ ենթակայանը շահագործման կհանձնվեն 2019թ.։ Այն հնարավորություն կընձեռի 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հարեւան Իրանի հետ։


Մինչեւ տարեվերջ կառավարությունը մտադիր է սկսել նաեւ Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի նախագծման աշխատանքները։ Ծրագրի իրականացման ավարտ է սահմանված 2019 թվականը։ Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման կապալառու կազմակերպության ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։

Ինչո՞ւ է Արևմուտքը ֆինանսավորում Մեծամորի ԱԷԿ-ը՝ պնդելով վերջինիս փակման անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար