24.11.2024
Մամուլ. Բաքուն չի կատարել Մոսկվային տված «ղարաբաղյան խոստումը»՝ Պուտինը դա չի ներում
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի համար Հայաստանը իրանական և ԵԱՏՄ շուկաների դարպասներն է. դեսպան

Թեպետ հայ-ֆրասնիական քաղաքական հարաբերությունները գնտվում են բարձար մակարդակի վրա, առևտրա-տնտեսական կապերը բավականին պասիվ են: Այս մասին “Մեդիա կենտրոնում” հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:


Նա ընդգծեց, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ առևտրային շրջանառությունը կազմում է շուրջ 50 մլն եվրո: Դեսպանի խոսքով, Հայաստանի շուկան անծանոթ է ֆրանսիական բիզնեսի ու ձեռնակրությունների համար, սակայն այս ուղղությամբ դրական փոփոխություններ են նկատվում: “Հայաստանով սկսում են հետաքրքրվել ֆրանսիական ձեռնարկությունները: Այժմ իրավիճակ է փոխվել և հայկական շուկա ասելով մենք ի նկատի ունենք նաև այլ հնարավորություններ: Սա Իրանի շուկա դուրս գալու ուղի է և ՀՀ-ի միջոցով ԵԱՏՄ շուկայում աշխատելու տարբերակը”, - ասաց դեսպանը:


Հայաստանում գործում են ֆրանսիական կապիտալով ավելի քան 180 ընկերություններ: Ռուսաստանից հետո Ֆրանսիան թիվ երկրորդ օտարերկրյա ներդրողն է Հայաստանում: Ֆրանս-հայկական տնտեսական հարաբերությունները շատ ոլորտներ են ընդգրկում: Առաջինը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) մարմնավորած զարգացման ոլորտն է: Գործակալությունն իր գործունեությունն ընդարձակում է Հայաստանում: 2013 թվականից սկսած կատարվել է ոչ պակաս, քան 127 միլիոն եվրոյի ներդրում, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի կառուցման համար:


Միևնույն ժամանակ ֆրանսիական “Օրանժ” բջջային կապի օպերատորի հեռանալը հայկական շուկայից, ըստ փորձագետների, վատ տպավորություն է թողել պոտենցիալ ներդրողների վրա: Այնուամենայնիվ, ֆրանսիական Վեոլիայի ընկերության կողմից Հայաստանի ջրամատակարարման եւ աղտոտված ջրերի մաքրման 800 միլիոն եվրո արժեքով եւ 15 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դրական ազդակ է գործարար համայնքի համար:


Այս գործընթացին, նրա խոսքով, բավականին օգնում են արդեն իսկ կատարված ֆրանսիական ներդրումները Հայաստանում: “ՀՀ-ում են աշխատում բազմաթիվ ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ Պիերնո ռիկարը, Կարֆուրը, որոնց գործունեության հաջողության պատմությունը և դրական արձագանքները, կարևոր դերակատարություն կարող են ունենալ դեպի Հայաստան ֆրանսիական նոր ներդրումների ներգրավման և առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման համար”, -ասաց նա:


Նա այս համատեքստում կարևորեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետայնի գլխավորած կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերը: “Դրանք եւս կարևոր են և հետաքրքրություն են առաջացնում, սակայն պետք է սպասել թե այդ քայլերն ինչ արդյունքներ կտան և ինչպես դրան կարձագանքեն արտաքին ներդրողները”, - ասաց դեսպանը: