24.11.2024
«Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները դիմել են Սահմանադրական դատարան
prev Նախորդ նորություն

Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր գործընթաց է սկսվել. Կիրո Մանոյան

Այս շաբաթ Իսպանիայի հերթական քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ու թեև շատերի կարծիքով քաղաքների ճանաչումն այդքան էլ կարևոր չէ, սակայն հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը վստահեցնում է, որ քաղաքաների ճանաչումը մի օր կբերի երկրների մակարդակով ճանաչմանը։


«Իսպանիան բավական մոտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և հենց այս երկրում քաղաքների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստը բավական կարևոր է։ Աա ընտրված ռազմավարություն է, աշխատել ճանաչման ուղղությամբ»,-կարծում է Մանոյանը, հայտնում է armtimes.com-ը։


Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ Ավելի վաղ իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Այսպիսով, Իսպանիայում արդեն 29 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։


«Կարելի է ասել, որ Իսպանիայում սա նոր գործընթաց է։ Իսպանիայում տարվում են աշխատանքներ, որպեսզի տարբեր քաղաքների մակարդակով ճանաչվի հայոց ցեղասպանությունը, դա փաստ է։ Քաղաքների, նահանգների մակարդակով ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, քանի որ երբ մեծանա ճանաչած քաղաքների, նահանգների թիվը, ակնկալիք կունենանք, որ տվյալ երկիրն էլ կճանաչի»,-կարծում է Մանոյանը։


Անցյալ ամիս էլ ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:


«Սա խոսում է այն մասին, որ գործադիր իշխանությունը հակառակ է գնում ընդհանուր քաղաքականությանը։ Այս իմաստով կարևոր է գործընթացներ են։ Սակայն առավել կարևոր է այն, որ, ընդհանուր առմամբ, արդեն երկու-երեք տարի է, իհարկե, ոչ բոլոր երկրներում քաղաքական մակարդակով, սակայն սկսվել է քննարկվել հայոց ցեղասպանության հատուցման հարցը։ Կարծում եմ սա նոր փուլ է, երբ հատուցման խնդիրներն են բարձրացվում»,-ասում է Մանոյանը։


Հատկանշական է, որ Չեխիան այս տարի ապրիլի 25-ին խոհրդարանի մակարդակով ճանաչեց 1915 թ-ի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը եւ համալրեց այդ ոճրագործությունը ճանաչած եւ դատապարտած պետությունների շարքը՝ դառնալով 26-րդը:


Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին, որը հավաքական օր է, ողջ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս իմաստով օրը հավաքական է, եւ այդ օրը ոգեկոչվում է 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը:


Այսպիսով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 26 պետություններ, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը , Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ինչպես նաեւ նաեւ ԱՄՆ 45 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց Ցեղասպանության փաստը, այեւ ժխտում է այն:


Անկարան պաշտոնապես առաջ է մղում ժխտողական քաղաքականությունը եւ միջազգային ասպարեզում փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընացը: